Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետը արել է Սյունիքին վերաբերող հետևյալ հայտարարությունը. «2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ նաև հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։
Պարզ բացատրեմ, թե ինչ է սա նշանակում։
1) Սա փաստացի նշանակում է, որ առաջիկա օրերին հայաթափվելու են Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքները, որովհետև փաստացի կառավարության ղեկավարը խոստովանում է, որ էդտեղ լինելու են «որոշակի ցավոտ իրավիճակներ», այլ բառերով՝ գյուղի մի մասը հանձնվելու է Ադրբեջանին։
2) Զավեշտալին սակայն այն չէ, որ Հայաստանի տարածքի մի մասի զիջումը Հայաստանի ղեկավարը ընդամենը «ցավոտ իրավիճակ է» բնորոշում։ Դրան պիտի որ արդեն սովորած լինեք։
Զավեշտը, կամ ավելի ճիշտ՝ իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ փաստացի հայրենի հողի կորստի դիմաց ՀՀ «ամենահայրենասեր» ղեկավարը առաջարկում է փոխհատուցում։ Այսինքն՝ նյութական բարիքի (փողի, բնակարանի կամ այլ նմանատիպ բանի) խոստում հայրենիքը զիջելու դիմաց։ Ու քանի որ ամեն բան այսքան նյութական է ընկալում ՀՀ իշխանությունը, ապա մոտավորապես նույն սկզբունքով Թուրքիան կամ Ադրբեջանը կարող են ՀՀ ներկա տգետների կառավարությանն առաջարկել փոխհատուցում, օրինակ, Սևանի գրավման համար։ Չէ՞ որ տարածքի կորուստն ընդամենը «ցավոտ իրավիճակ է»։
Ստիպված եմ հայտնել նաև, որ այս նույն գործընթացը սպասվում է ՀՀ Տավուշի և Արարատի մարզին։
Արդյոք հնարավոր չէր այս իրավիճակը փոխել։ Իհարկե հնարավոր է։ Ձևերը շատ պարզ են, սակայն ՀՀ ղեկավարությունը չունի կամք և ցանկություն իրավիճակը փոխելու։
Յուրաքանչյուրիդ լռությունը, պասիվությունը նշանակում է, որ դուք աջակցում եք այս քաղաքականությանը։
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 10:04
19 февраля 2025 года в Москве в Центральном Доме журналиста прошла торжественная церемония вручения наград Союза журналистов России коллегам из Москвы. Перед началом церемонии к собравшимся с приветственными словами обратились председатель Союза журналистов России Владимир Соловьёв и глава Московского отделения Союза журналистов России Павел Гусев. Ведущим этого торжественного мероприятия был телерадиоведущий Дмитрий Чураков.
-
2025-02-21 10:38
Де-факто предлагается новая армянская идентичность, а реализм отождествляется с политическим минимализмом, Пашинян шаг за шагом лепит свою «реальную Армению», написал в своем ТГ-канале доцент кафедры международных отношений и внешней политики России МГИМО российский политолог Сергей Маркедонов в публикации «Конституционный «реализм»: версия Никола Пашиняна», коснувшись представленного премьером Армении проекта «реальной Армении».
-
2025-02-20 15:58
Десятый год подряд Америабанк становится «Лучшим инвестиционным банком» Армении по версии журнала Global Finance. Победители оценивались и отбирались редакторами журнала и отраслевыми экспертами на основании ряда критериев, таких, как банковские приложения, доля рынка, количество и объем транзакций, качество обслуживания, респонсивность в отношении динамики рынка, инновации, ценовая политика, обращение размещенных ценных бумаг на вторичном рынке, а также репутация банка.
-
2025-02-15 09:33
Член Совета РПА Тигран Варданян на своей странице в ФБ пишет: «Хронология того, что происходило во время президентства Сержа Саргсяна вокруг Нагорно-карабахской проблемы и что сделал Никол, начиная с 2018 года.