Последние новости

Պուտին․ ԱՊՀ-ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկն է

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) Ռուսաստանի աաշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկն է արտաքին քաղաքականության ուղու վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եկեք Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության այսօրվա հանդիպմանը քննարկենք իրավիճակը, որը ստեղծվել է ԱՊՀ հարթակում: Սա արտաքին քաղաքականության ուղու վրա ամենակարևոր ուղղություններից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմում Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է News.am-ը:

Նա նշել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի համար ամենամերձավորն են, «պետություններ են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ երկար տարիներ, տասնամյակներ, իսկ երբեմն անգամ մեկ պետության մեջ լինելու հարյուրամյակներ»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ