Արցախի ԱԳՆ ողջունում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի բանաձևը
Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որում հետևողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձևի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդյունքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան և Արցախի ու նրա բնակչության դեմ շարունակվող պատերազմական հռետորաբանության և սպառնալիքների քաղաքականությունը։ Այս մասին հյտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Կարևորում ենք, որ բանաձևում խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։
Հատկանշական է, որ բանաձևում կարևորվում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը և զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաև նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության ու դրանց հեղինակների իրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Համոզված ենք, որ նմանատիպ բանաձևերի ընդունումը կդառնա միջազգային հանրության կարևոր կոլեկտիվ ներդրումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.