Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ
Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։
Այս մասին իր հրապարակման մեջ գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։
Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։
Այդ ընթացքում.
1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր բարձունքները, ճանապարհները և այլն, բանակցելու է արտաքին խաղացողների հետ, ինտենսիվ զարգացնելու է Հայաստանի հետ իր նոր ստացված տարածքները։ Իսկ մենք զբաղված ենք լինելու Փաշինյանի արկածախնդրության բավարարմամբ։
2. Անկայունության նոր ալիքի ֆոնին երկրի տնտեսությունը գահավիժելու է, ֆինանսական, բանկային համակարգի կոլապսը դառնալու է անխուսափելի։
3. Եվ վերջապես, այն պետությունները, որտեղ, անտեսելով covid ռիսկերը անց են կացվել ընտրություններ՝ ունեցել են իրավիճակի կտրուկ ծայրահեղ վատացում և հազարավոր մահեր։ Վրաստանը ամենաթարմ օրինակն է։
Արտահերթ ընտրությունները Հայաստանի ինքնասպանությունն են։
Հ. Գ. Հանրահավաքի մասնակիցների թիվը օրերի ընթացքում պակասել է հիմնականում մեկ պատճառով. առաջին օրերին, ձմռան ցրտին, տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին կտրուկ գործողություններ, ինչը քաղաքական ընդդիմությունը թույլ չի տվել։
Չմոռանանք, ի դեպ, որ վերջին մի քանի շաբաթում երկրի ողջ գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքները պահանջել են ու շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.