ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ 2 ԳՅՈՒՂՈՒՄ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Նախ՝ համավարակ, ապա երկու պատերազմ՝ մեկ տարվա ընթացքում… աշխատանքների իրականացման ոչ ստանդարտ ձևաչափ և հաստատված ծրագրերի իրականացման անհրաժեշտություն: Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայր բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտել են իրականացնել ընթացիկ տարվա ծրագրերը:
Երասխ-Եղեգնաձոր ավտոմայրուղու հարևանությամբ գտնվող՝ սահմանամերձ Պարույր Սևակ գյուղում կարևոր խնդիր է լուծվել: Շենքային մեծ հնարավորություններ, բայց ջեռուցում չունենալու պատճառով, տարիներ շարունակ գործել է գյուղի մանկապարտեզի միայն 20%-ը: Տարիների գործընկերներն այստեղ կառուցել էին էլեկտրական կաթսայով աշխատող ջեռուցման համակարգ, որը համալրվել էր արևային ջրատաքացուցիչով: Իսկ շենքի վերանորոգումից հետո, երբ արդեն շահագործվել է դրա 60%-ը, ավելացել են ջեռուցման համակարգի ծավալն ու էլեկտրաէներգիայի ծախսը: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, համայնքային ծախսերն ավելի շատ կրճատելու նպատակով, տեղադրվել է նաև 19 ԿՎտ դրվածքային հզորությամբ՝ արևային ֆոտովոլտային համակարգ: Ծրագրի շնորհիվ, լուծվել է մանկապարտեզի ջեռուցման և հարակից փողոցների լուսավորության համար ծախսվող էլ. Էներգիայի խնդիրը: Կատարված հաշվարկների համաձայն՝ տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 1.5 մլն. դրամ:
«Տարին բարդ էր, բայց կար նպատակ, որն անհրաժեշտ էր իրականացնել։ Դեռ չգիտենք, թե ինչ նոր մարտահրավերներ կլինեն, բայց ակնհայտ է, որ գյուղերում ենթակառուցվածքներ զարգացնելը շատ կարևոր է։ Դրանում համոզվել ենք տարիներ շարունակ իրականացվող աշխատանքից, մեր ծրագրերի արդյունքից և գյուղացիների արձագանքից։ Դա պարտավորեցնում է կենտրոնանալ աշխատանքի վրա, ջանքեր գործադրել և լուծել եղած խնդիրները` հատկապես սահմանամերձ և հեռավոր գյուղերում։ Նվիրված աշխատանքով կարող ենք հաջողել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Չնայած իրավիճակին՝ աշխատանքները կարողացանք շարունակել: Ե՛վ Պարույր Սևակ, և՛ սահմանամերձ մյուս գյուղերում, որտեղ ծրագրեր էինք իրականացնում, լարվածությունն զգացվում էր: Ամեն դեպքում, այսօր կարող ենք արձանագրել, որ գործադրված ջանքերն արդարացված են, իսկ ցանկալի արդյունքը՝ ապահովված»,- ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակույթաին արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով, լուծվել է Արարատի մարզի ևս մեկ գյուղի փողոցային լուսավորության խնդիր: Ուրցալանջի մի փոքրիկ հատված, նախկինում ունեցել է էկոնոմ և գազային լամպերով աշխատող լուսավորության համակարգ: Միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող լուսարձակների ծախսը եղել է շատ, իսկ ապահոված լուսավորությունը՝ ոչ բավարար: Շարքից դուրս եկող լամպերի հաճախակի փոխարինումն էլ ավելացրել է չնախատեսված ծախսերը:
Գործընկերներն այստեղ փողոցային արտաքին լուսավորության նոր համակարգ են կառուցել: Տեղադրվել է 45 LED լուսարձակ: Դրանք, ի դեպ, իրենց խնայողությամբ ամենաարդյունավետն են: Այժմ լուսավորվել են Ուրցալանջի բոլոր փողոցները` շուրջ 1700մ:
«Նախկինում լույսեր ունեցել ենք, սակայն ոչ բավարար լուսավորությամբ: Հաճախակի շարքից դուրս էին գալիս լամպերը, ծախսն էլ շատ էր: Հիմա ամեն ինչ այլ է. ունենք լուսավորության ժամանակակից համակարգ: Սահմանամերձ գյուղերին ուշադրության կենտրոնում պահելն անհրաժեշտ է, որպեսզի աստեղ ապրողը չհուսահատվի, չլքի իր հողն ու չհեռանա»,- ասել է Ուրցալանջ համայնքի ղեկավար Վահագն Համբարձումյանը:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:58
Летняя событийная афиша Москвы порадовала жителей и гостей столицы насыщенной программой: в течение недели ведущие джазовые коллективы России и зарубежья выступали на лучших открытых площадках города. Организатор фестиваля — Фонд Игоря Бутмана при поддержке Президентского фонда культурных инициатив и Департамента культуры города Москвы.
-
2025-06-16 11:21
«Согласно полученным сообщениям, военно-морские и военно-воздушные силы США и Великобритании приближаются к Ирану и готовятся вступить в войну, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-06-16 10:00
Азербайджан, ставший инструментом в руках Тель-Авива, сегодня представляет главную угрозу безопасности Ирана и всего региона, распространение подобных фальшивок не спасёт Алиева от ответственности за подрыв региональной стабильности и предательство интересов мусульманского мира, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, коснувшись азербайджанских обвинений в отношении иранских армян и спецслужбы Армении, якобы «передававших секретную информацию третьей стороне». Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-16 09:28
Церковь, как ранее парламент, суд или НКР становится помехой на пути к внутри-и-внешнеполитической гомогенизации, по которой уже не первый год последовательно продвигается Пашинян, написал в публикации «Наступление на церковь: новый этап «бархатной революции» в Армении?» в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: