Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՈՍ ԵՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ
Արտահերթ ընտրությունները նոր բաժանումներ և բևեռներ են ձևավորելու՝ արդյունքը հստակ է՝ լինելու է ավելի բզկտված, անվտանգության իմունիտետը թուլացած, պառակտված Հայաստան։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե թշնամիդ ամեն օր հարավից և հյուսիսից շարունակում է «GPS-ացնել» Հայաստանը: Արտահերթ ընտրությունները Հայաստանում քաոս են ստեղծելու, և այն ձեռնտու է երկու հոգու՝ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին: Նույնիսկ կայուն իրավիճակում, երբ ընտրություններ են լինում, մրցակցություն է լինում, և հասկանալիորեն հասարակությունը բաժանվում է, բայց այսօր, երբ անհանդուրժողականությունը և ագրեսիվությունն այսքան մեծ է՝ պատկերացնո՞ւմ եք, եթե ընտրություններ լինեն, ի՞նչ կկատարվի: Միայն դահիճի մտքով կարող է անցնել այս պահին անել արտահերթ ընտրություններ, այս առումով «Հայրենիքի փրկության շարժման» որոշումը շատ ճշգրիտ էր՝ նախ պետք է հասնել նրա հրաժարականին, այնուհետև մեկ տարվա ընթացքում պետք է կարողանալ ապահովել կայունությունը՝ կասեցնել պետության գահավիժումը և հետո իրականացնել ընտրություններ, միակ ճանապարհը դա է»,- նշեց նա:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցությունների, հանդիպումները որքանո՞վ են իրատեսական, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.
«Բացառում եմ, որ նորմալ քաղաքական ուժը, հասկանալով՝ ինչ է կատարվում Հայաստանի հետ, համաձայնվի գնալ արտահերթ ընտրության։ Նպատակը, որը Նիկոլ Փաշինյանը դրել է՝ շատ ճղճիմ է և Հայաստանին ձեռնտու չէ, և դա բոլորն են հասկանում: Եթե որևէ քաղաքական ուժ գնա Փաշինյանի հետ խորհրդակցության, անպայման պետք է պահանջի նրա հրաժարականը, և դա պետք է արվի ուղիղ եթերում և պետք է բացատրել նրան, որ դու շարունակում ես գլխատել Հայաստանը»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե իր հրաժարականի համար ժողովրդի պահանջ չկա, Ռուբեն Հակոբյանը նշեց.
«Նրա համար «ժողովուրդ» ասվածը 2018 թվականի այն 200-250 հոգին էին, որ կոտրեցին Ռադիոտան դուռը, ներս մտան և հեղաշրջում իրականացրին, նրա համար ժողովուրդը դա է: Ինքը չի ուզում հաշվի նստել այն բացահայտ իրողության հետ, որ երկու վեհափառները, Գիտությունների ակադեմիան, նախագահը, գրեթե բոլոր բուհերը պահանջում են իր հրաժարականը: Հայկական քաղաքական մշակույթի մեջ ես չեմ հիշում նման համախմբվածություն: Ժողովրդի շատ փոքր մասը կարողություն չունի հասկանալու սուտը, քծնանքը, նրան առայժմ ընդունում է ժպիտով, ժողովրդի անունից խոսելով՝ կարողանում է առնել այդ մասսային: Հասկանալի պատճառներով հանրահավաքներն այդքան էլ մարդաշատ չեն, և իրեն թվացել է, որ ովքեր հանրահավաքի չեն գնում, պաշտպանում են իրեն: Իր բացառիկ գործիքը, որ այս ամբողջ ընթացքում օգտագործեց՝ ագրեսիվ պոպուլիզմն է և այսօր էլ շարունակում է օգտագործել, երբ խոսում է ժողովրդի մասին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.