Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել
«Ալյանս» կուսակցությունն առաջարկում է հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։
«Շատերը հարցնում են` արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում կներառվի։ Ո՛չ։ Դա նշանակում է ձևավորել միջպետական միություն՝ հիմնվելով տրամաբանությունից բխող իրավաչափության վրա։ Այդ դեպքում Հայաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կենցաղային անգրագիտության մակարդակի են»,–ասաց նա։
Նրա խոսքով` ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ: Եթե իրականությունը ստիպում է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահների ներկայություն, ռազմաբազաների կամ բազաների առկայություն լինի Հայաստանում կամ գուցե նույնիսկ Արցախի մնացորդներում, ապա հաջորդ տրամաբանական քայլը, ըստ նրա, պետք է լինի միավորված զորախմբի ձևավորումը սահմանապահ ուժերի տեսքով։
«Այո, մենք տեսնում ենք միութենական միավորման նոր ձևաչափ, որի սահմանները, այդ թվում ՝ Հայաստանի և Արցախի պատասխանատվության շրջանակներում, պետք է պաշտպանվեն համատեղ`ներգրավելով Ռուսաստանի զինված ուժերին»,– նշեց քաղաքական գործիչը:
Միաժամանակ նա առաջնային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, որի անդամները փորձ կունենան, «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներ չեն լինի, ինչպես նաև կարող են արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Նրա խոսքով` «Ալյանսը» երկրում իշխանափոխություն կատարելու հայտ է ներկայացնում, սակայն ընդդիմադիրների հանրահավաքներին չմասնակցելը չի նշանակում, որ չի ցանկանում այդ գործընթացի մաս լինել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.