Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Մախաչկալայում
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական հարձակման նախապատրաստում են կանխել Մախաչկալայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԴԾ:
«Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ հետ համատեղ ահաբեկչական գործողության նախապատրաստում է կանխել Դաղստանի Հանրապետության Մախաչկալա քաղաքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության չորս անդամ:
«Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարք գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ինչին պետք է զինված հարձակում հաջորդեր Դաղստանի հանրապետության ՆԳՆ աշխատակիցների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ձերբակալված ահաբեկիչների մոտ զենք, զինամթերք, պայթուցիկ սարք է հայտնաբերվել, իսկ հեռախոսների մեջ` նամակագրություն օտարերկրյա համակարգողների հետ:
Հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում արգելված խմբավորման բջիջի չորս անդամ է ձերբակալվել:
«Գաղտնի բնակության վայրում ահաբեկիչների կողմից սարքավորված թաքստոցում հրազեն և սառը զենք, մեծ քանակությամբ զինամթերք, պայթուցիկ սարք, իսկ բջջային հեռախոսներում նամակագրություններ են հայտնաբերվել արտերկրում ահաբեկչական գործունեության համակարգողների հետ»,- ասված է հայտարարության մեջ տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.