«Հրապարակ» «ՖՐԱՆՍԻԱՆ ՄՆԱ՞ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ». ՄԱԿՐՈՆՆ ԻՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՁԻ ԵՎ ՊԱՀՎԱԾՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։
Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի և պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ և ոչինչ չի խնդրել։ Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետևանքները մեղմվեն։
Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։ Նա նաև հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում և շարունակի աջակցել բանակցային պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).