Գոհար ՄԵԼՈՅԱՆ. ՁԵՐ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԹՈՌԻՆ ՍՈՍՆՁՎԱԾ ՄՆԱԼՆ Է
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ միակ առաջնային օրակարգը իշխանությունը պահելն է։ Գրառումը՝ ստորև։
«Հայրենիք պարտված, շուրջ 5000 զոհ, 1000-ավոր անհայտ կորած, գերեվարված, վիրավորված ու անտուն մնացած հայրենակիցներ ունեցող իշխող ուժը նախաձեռնում է՝
1.Բախում հրահրող երթ դեպի Եռաբլուր, որն ամփոփվում է՝ «Նիկո՛լ, վարչապետ» բացականչություններով, ծափերով և սուլոցներով, զոհված հերոսների հարազատներին հարվածելով ու հրելով,
2. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման գործընթաց,
3. Մասնագիտացված դատարանների հիմնում՝ մարդկանց կալանավորելու նպատակով, և այդպես շարունակ։
Վերոնշյալնե՞րն են այս խայտառակ իրավիճակում օրակարգային առաջնահերթություն ունեցող խնդիրները։
Չնայած ձեր համար ակնհայտ է, որ՝ այո՛, քանի որ ձեր միակ առաջնային օրակարգը՝ աթոռին սոսնձված մնալն է։
Չէ, լրիվ կտրվել եք ձեր իսկ ձեռքով խեղած իրականությունից!
Արդեն 90 օր է անցել պատերազմի մեկնարկից, և 47 օր այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտից, միգուցե նեղություն կրեիք անհայտ կորածների և գերևարվածների որոնողական և հետբերման աշխատանքների օպերատիվությունն ապահովելու ուղղությամբ: Գոնե, օրինակ.
1. Զանգերը տեղորոշող սարքավորումներ կիրառեիք՝ թաքնված զինծառայողների գտնվելու վայրը պարզելու և դուրս բերելու նպատակով (իսկ այդպիսի բազմաթիվ զանգեր են եղել).
2. ԴՆԹ անալիզների կարճաժամկետ ապահովման սարքավորումներ ներկրեիք, առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հարազատներին, որոնողական աշխատանքներ կատարելու և ձեր գլուխն ազատելու նպատակով, Արցախ ճանապարհելու փոխարեն։
Ի վերջո՝ խոսքը մարդային կյանքերի մասին է, ու հայտնի է, որ այս թեմաներին անդրադառնում եք՝ բացառապես բարձրացող աղմուկը կանխելու և աթոռներիդ սպառնացող վտանգը նվազեցնելու նպատակով, կամ, գոնե, կարող մասնագետներին ներգրավեք, բոլորն էլ պատրաստ են աջակցություն ցուցաբերելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 18:32
На фоне растущей политической фрустрации и снижения общественного доверия к институтам власти в Армении всё большую озабоченность вызывает трансформация публичного поведения высших должностных лиц – в особенности премьер-министра Никола Пашиняна и его фактической спутницы Анны Акопян. Скандальные высказывания, участие в образовательных инициативах с идеологическим подтекстом, нападки на Церковь и традиционные ценности – всё это формирует новый стиль правления, в котором пропаганда и манипуляция подаются как норма. Вместо экспертов – агитация. Вместо образования – псевдопросветительские шоу. Вместо ценностей – размытые сигналы «новой нормы».
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.