Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ «ՌԵՔՎԻԵՄ 5․ ՓԼՈՒԶՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթուղթը՝ պատերազմի անտեսված նախազգուշացում
Արցախով մենք հետ բերեցինք և ունեցանք մեր անկախ պետությունը, Արցախով մենք առաջին անգամ վերականգնեցինք պատմական արդարությունը՝ ցույց տալով, որ մեզ անհնար է ուղղակի ջարդել և մորթել․ Սումգայիթից և Բաքվից հետո մենք հաղթեցինք։ Մենք մեր պատմական, ազգային, պետական երազանքներն իրականացրինք։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդեց մեր երազանքը, որ բաղկացած էր այս երեք հիմնասյուներից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» վերտառությամբ տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Նրա խոսքով, սակայն, դա ամենամեծ վնասը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տվել է։ «Ամենամեծ վնասը, որ Նիկոլ Փաշինյանը պարգևեց Ադրբեջանին, իրենց համար ամենակարևոր բանը՝ ազգային երազանքը։ Ադրբեջանը նորաստեղծ երկիր է, ստեղծվել է փողի և հողի շուրջ։ Այնտեղ հանդիպել են տարբեր էթնոսի մարդիկ, որոնց միավորել է ապրելու վայրը և նավթը։ Ադրբեջանցիներին պակասում էր հաղթանակը, որ նրանք սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը մեզնից վերցրեց մեր ազգային երազանքը և նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»,- ասել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ ինչպես ասում են, արյան, հաղթանակի համն ընկել է ադրբեջանցիների բերանը։ «Վերջին 3 տարիներին, երբ մենք դադարում էինք դառնալ պետություն և վերադարձանք ժողովուրդ կարգավիճակին, նրանք սկսեցին իրենց վերելքը ժողովուրդ կարգավիճակից պետություն ունեցող ժողովուրդ կարգավիճակին»,- ասել է նա՝ նշելով, թե այդ պրոցեսը չի դադարել, և բոլոր նրանք, որոնք ունեն երազանք, որ Ղարաբաղը տալով, Սյունիքի մի մասը տալով, Տավուշի մի մասը տալով՝ մենք կունենանք հանգիստ կյանք, սխալվում են։
«Այդ երազանքն էլ այսուհետ անիրականանալի է, որովհետև ադրբեջանցիները միակ ձևն ունեն՝ շարունակելու դառնալ պետություն և ազգ՝ ընդլայնվել՝ ի հաշիվ մեզ, սնվել մեզանով՝ քաշելով մեզանից ամեն ինչ՝ հողը, կյանքը, և ամենակարևորը՝ մշակույթը։ Դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա քանդեց բոլորիս երազանքը»,- հայտարարեց Միքայել Մինասյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երազանքը ևս չիրականացավ։ «Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ կյանք ստել է, տարածել է հերյուրանք, խաբել է, մարդկանց տարել է մահվան, ամեն ինչ արել փառքի և փողի համար․ փողը չի մարսելու, իսկ փառք արդեն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ չմնա որպես դավաճան, բայց արդեն կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է և մնալու է այդպիսին դարերով։ Երկու մարդ եկան և քանդեցին Հայաստանը, երկու մարդ եկան և քանդեցին մեր բոլորի երազանքները՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը և Աննա Վաչիկի Հակոբյանը, նրանք ձեռք ձեռքի բռնած սպանեցին, թալանեցին և մեզ զրկեցին մեր երազանքներից,- հայտարարել է Միքայել Մինասյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.