Վահան Քերոբյան․ Բացվող շուկաները այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ
Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել ենք բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Լուծել ենք բոլոր հարցերը, ինչ-որ տեղ էլ հետ ենք վերադարձրել այն պրոբլեմատիկ կետերը, որոնք իսկապես վնաս կտային մեր տնտեսությանը»,-ասաց նա:
Հարցին, թե որ երկրների շուկաներից ներկրումները կփոխարինեն Թուրքիայից ներկրումներին, որ երկրներից ներկրումները կավելանան, նախարարը պատասխանեց. «ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաև Վրաստան: Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտների մեջ և մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ:
Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված:Պետք է հնարավորինս քիչ ուղղել մեր փողն այդ ուղղությամբ: Մենք ամեն կերպ հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ ու հայրենասիրությամբ և դա 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».