Իշխանյան․ Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը
Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը և ավելի քան երբևէ, կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից, իհարկե հայրենիքի մի մասի կորստից հետո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, տեղեկացնում է News.am-ը:
«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ
Հայաստանում տարիներ գործում էին, այսպես կոչված առաջադեմ, արևմտամետ, թունդ հակառուս գործիչները, ովքեր մեծ-մեծ փրթում, ճչում էին ինքնիշխան Հայաստանի մասին, պահանջում Հայաստանից հեռացնել ռուսական ռազմաբազան, բողոքի ցույցեր կազմակերպում Ռուսաստանի դեսպանատան առջև։ 2018թ․ նրանց ընտրյալը եկավ իշխանության և նրանցից շատերը դարձան պատգամավորներ, նախարարներ։ Այդ թվականից սկսվեց արդեն պետական մակարդակով հակառուսական քաղաքականությունը, որի առաջին ծիծեռնակը հերոս գեներալ ՀԱՊԿ –ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քր․ գործի հարուցումն էր։ Նրանց միամիտ «գաղափարակա՞ն», թե՞ մտածված քաղաքականության պատճառով, սկսվեց պատերազմը, կորցրեցինք Արցախը, վտանգի տակ հայտնվեցին Հայաստանի այլ տարածքներ նույնպես։
և ամենազավեշտալին այն է, որ այդ «սկզբունքային» գործիչների քարոզչության և գործունեության արդյունքում Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը և ավելի քան երբևէ, կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից, իհարկե հայրենիքի մի մասի կորստից հետո։
Զարմանալիորեն, նույն գործիչները շարունակում են իրենց հակառուսական քարոզչությունը։ Արդյո՞ք նրանց վերջնական նպատակը նոր պատերազմն է, նոր տարածքների կորուստը և Հայաստանի Ռուսաստանի կազմում տեսնելը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.