Գարեգին Բ․ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի
Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իր օրհնությունը տալով հավաքվածներին, տեղեկացնում է News.am-ը։
«Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցություն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- նշեց Գարեգին Բ կաթողիկոսը։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը և որևիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս եկեղեցին»։
Հարցին՝ արդյոք դա աստվածահաճո է՞, կաթողիկոսն ասաց. «Արտահայտած տեսակետմ ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա աստվածահաճո է»։
Հարցին, ըստ իրեն, արդյոք ուղղորդվա՞ծ են եկեղեցու նկատմամբ այդ հարձակումները, Գարեգին Բ կաթողիկոսն ասաց, որ չի կարող ասել, որովհետև չգիտի՝ ովքեր են հարձակվողները և ինչ ծավալի հարձակումների մասին է խոսքը։
Անդրադառնալով 2,5 տարի առաջ եկեղեցու նկատմամբ հարձակումներին՝ Գարեգին Բ կաթողիկոսն ասաց. «Որոշ անհատներ, որոնք ունեին դժգոհություն, կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի, Հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումն այդ իրավիճակում, այդ կացության մեջ կատարել են այն, ինչը համարել են, որ պետք թույլ տան իրենց»։
Նշենք, որ հավաքված քաղաքացիները Կաթողիկոսին ուղեկցեցին մինչև Վեհարան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.