Последние новости

Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինը հարթել Ղարաբաղում հակամարտությունը

«Ե՛ւ Երևանի, ե՛ւ Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական և կառուցողական հարաբերությունների ապահովումն է թույլ տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում»,-պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ պետք է ասել Ադրբեջանի նախագահին, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվել դրանով և բազմաթիվ օրեր անցկացրել է՝ հեռախոսափողը ձեռքում, նշում է Պեսկովը: Վլադիմիր Պուտինը նաև բանակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մեր սահմանների մոտ ակտիվ ռազմական գործողությունները այն է, ինչը, իհարկե, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, նրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը բարձր գնահատելի են, դրանք դժվար է գերագնահատել»,-հավելել է Պեսկովը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ