Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ
Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնության են եկել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:
ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում հանդիպմանը փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։
Իսկ մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև 3-րդ էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Պապիկյանը հույս էր հայտնել, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդին՝ կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 12:12
За последнюю неделю около 100 историко-культурных памятников оказались под угрозой из-за пожаров, вспыхнувших на восточной приграничной территории Республики Арцах. В зоне распространения огня оказались историко-культурный заповедник Тигранакерт, монастырский комплекс Амарас, а также значимые памятники, расположенные вблизи общины Талиш и ряда других населённых пунктов. Министерство культуры Республики Арцах объявило об этом в экстренном порядке.
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.