Էդմոն Մարուքյան. Լավ կանեք՝ մանդատը վայր դնեք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր պատգամավորական պատվիրակությունը 1 շաբաթ առաջ եղել է Սյունիքի մարզում, մանրամասն ուսումնասիրվել է իրավիճակի հետ կապված բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և նշեց՝ իրենք չեն սպասել, որ «Իմ քայլն» իրենց առաջարկություն անի՝ Սյունիք այցելելու համար, տեղեկացնում է News.am-ը։
«Որպես իշխանության պատգամավոր, երբ ճանապարհը փակել էին, գնայիք այդ ժողովրդի հետ խոսեիք՝ բացեին, որ վարչապետը կարողանար գնալ Սյունիք, եթե չեք կարողացել, հիմա մեզ հրավիրում եք Սյունիք, մենք երբ ուզենք, կգնանք Սյունիք»,- ասաց Մարուքյանը։
«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ իր հերթին շեշտեց, որ իրենք նույնպես կարող են գնալ Սյունիք։
«Պարոն Խաչատրյան, դու որպես Սյունիքից ընտրված պատգամավոր լավ կանեք՝ ձեր մանդատ վայր դնեք ձեր նախորդ գործընկերոջ պես՝ ցույց տալով ձեր բողոքը։ Վարչապետը չի կարողացել գնալ Սյունիք»,- ասաց Մարուքյանը։
«Չի կարող տենց բան լինել, կարող ա դու չկարողանաս Սյունիք գնալ»,- ասաց Խաչատրյանը և դուրս եկավ ԱԺ դալիճից։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անկացնելու առաջարկին՝ Մարուքյանն ասաց. «Դուք այսօր ապացուցեցիք, որ արտահերթ ընտրություններ չեք կարող կազմակերպել։ Դուք չեք կարող դուրս գալ քարոզարշավի, և որևէ մեկի անվտանգությունը չի կարող ապահով լինել, այդ թվում՝ մեր անվտանգությունը։ Որ այս ամբիոնից դիմում եք իրավապահ մարմիններին, պետք է մի բան հաշվի առնեք, իրավապահ մարմինները դեռևս 1 ամիս առաջ իմ տված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով չեն կալանավորել այն մարդուն, որը եկել էր հրապարակ՝ ի պաշտպանություն վարչապետի և սպառնում էր ինձ, որ մեր տունը կգրավի. այդ մարդը ոչ ձերբակալված է, ոչ էլ կալանավորված։ Ես դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում, և բոլորին զսպվածության կոչ եմ անում։ Երբ խոսում եք արտահերթ ընտրության մասին, իմացեք, որ դա հղի է արունահեղություններով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.