Արցախի ԱԻՊԾ որոնողափրկարարական խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Նախատեսվածի համաձայն՝ երեք խումբ մեկնում էր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքների: Առավոտյան կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ է հաստատվել և պարզ է դարձել, որ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա նրանք հետ են վերադառնում»,- հայտնել է Հունան Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ի գիշերը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին: ՀՀ ՊՆ–ից, սակայն, հայտնում են, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.