Последние новости

Ադրբեջանցիները 1 ժամ են տվել Գորիսում գտնվող 12 շինություն ազատելու համար

Ադրբեջանցիները Գորիսի այգեգործական ընկերություններից մեկի տարածքում գտնվող 12 շենք-շինությունն ազատելու համար 1 ժամ ժամանակ են տվել։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Գորիս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանից։

Նա ասաց, որ այդ շենք-շինությունում կան նաև տներ, որտեղ քաղաքացիներ են ապրում. «Բացի այդ 12 շենք-շինությունից, անցնում է նաև ամենաբերրի հողամասերը, որոնք կարևոր նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վկայականն ունեն։ Այդ մարդիկ ասում են, որ բոլոր փաստաթղթերն առկա են, որ մեր պետական սահմանում են, բայց, ըստ էության, ադրբեջանցիներին տրված է հնարավորություն՝ բանակցելու և ասելու՝ ոչ, մերն է, ազատեք տարածքը»։

Փոխքաղաքապետը պատմեց, որ քաղաքացիները խնդրել են գոնե 3 ժամ ժամանակ տան, սակայն ադրբեջանցիները չեն համաձայնվել։

Նա ասաց, որ այս պահին այնտեղ բանակցում է Գորիս փոխքաղաքապետը։

«Մենք պնդում ենք, որ սրանք մեր հողերն են, որոնք երբևէ Ադրբեջանինը չեն եղել, բաց, միևնույն է, իրավիճակի թելադրողը մնում է Ադրբեջանը»,- նշեց Իրինա Յոլյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ