Последние новости

Ադրբեջանը վերադարձրել է նաև մեկ զոհվածի մարմին

Բացի 4 գերիներից, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել մեկ զոհված քաղաքացու մարմին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Նա չհստակեցրեց՝ զոհվածը զինծառայող է, թե քաղաքացիական անձ։ Վարդանյանը նշեց, որ գերիների վերադարձը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Հայրենիք վերադարձած գերիները տղամարդիկ են, նրանց թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Բացի այդ, հանձնվել է մեկ մահացածի մարմին»,–ասաց Վարդանյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ