Արծվիկ Մինասյան․ Ոստիկանությունն իրեն պահում է ադրբեջանական ոստիկանության նման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԺ առանձին պատգամավորներ այսօր պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկան՝ փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք տեսանք, թե Ոստիկանությունն ինչպիսի հրահանգ էր ստացել ու ԱԺ առանձին պատգամավորներ ինչպես էին իրենց պահում՝ պատգամավորին ոչ վայել, խուլիգանական վարքագծով աչքի ընկնելով և փորձելով հրահրել բախումներ քաղաքացիների հետ: Սրա արդյունքում ոստիկանությունը ոչ միայն դուրս եկավ իր լիազորությունների շրջանակից՝ ցուցաբերելով ակնհայտ ապօրինի վարքագիծ, այլ նաև բերման ենթարկվեցին տարբեր բաժիններ 3 տասնյակի կարգի քաղաքացիներ»,- նշեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ակցիայի ընթացքում և բերման ենթարկվելուց հետո Ոստիկանության տարբեր բաժիններում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ.
«Մասնավորապես, դրանցից մեկով էլ ես ինքս եմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ներկայացրել հանցագործության մասին, որտեղ շատ հստակ և պատկերավոր ներկայացված են դրվագներ, թե ինչպես են Ոստիկանության ծառայողները խախտելով հավաքների ազատության մասին օրենքը, խոչընդոտել և արգելափակել են քաղաքացիների խաղաղ ակցիա իրականացնելու իրավունքը: Ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով զրկել են ազատությունից: Այս բոլորի պատասխանատուն, բնականաբար, թիվ մեկ դավաճանն է, որի ապօրինի հրահանգները Ոստիկանությունը սկսել է շատ ավելի կոպիտ և բիրտ ձևով իրականացնել»։
Նա շեշտեց, որ բոլորը պատասխան են տալու, այդտեղ երկրորդ կարծիք չկա. «Որովհետև այն, ինչ իրենք իրականացնում են, ընդամենը փորձում են քողարկել դավաճանական ցանցի մի ամբողջ գործունեությունը, որը քրեորեն պատժելի արարք է, որի շրջանակներում բոլոր մեղավոր անձինք վաղ թե ուշ պատասխան են տալու։ 44 օր հասարակությանը պահելով պետական աննորմալ տեղեկատվության պայմաններում, արգելելով այլընտրանքային տեղեկատվությունը, հրամցնելով հասարակությանը ակնհայտ սուտ տեղեկատվություն ռազմաճակատից։ Երբ նոյեմբերի 9-ին հայտնի եռակողմ կապիտույացիայի մասին հայտարարությունը հրապարակեց, բնականաբար, քաղաքացիները սկսեցին ընդվզել։ Եթե Փաշինյանի հիշողությունը կարճ է, ես կարող եմ հիշեցնել, որ հենց ամսի 11-ին, երբ առաջին խոշոր հանրահավաքը տեղի ունեցավ Ազատության հրապարակում, հենց այդ օրը բիրտ ուժի կիրառմամբ փորձեցին ցրել, բերման ենթարկել, ձեբակալել քաղաքացիներին։ Մենք ունենք տեղեկատվություն, թե ինչպես է ինքը ցնցումների մեջ ընկել, երբ դատարանը կայացրեց որոշում, որ հավաքների ազատության արգելքը կասեցվում է։ Երբ իրենք հասկացան, որ չեն կարող դիմագրավել դատարանի որոշմանը, կառավարությունը ձևականորեն հանեց հավաքների ազատության մասին օրենքը»։
Անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելուն՝ Մինասյանն ասաց. «Եթե նախկինում հնարավոր էր լինում որոշակի երկխոսության միջոցով գալ ընդհանուր եզրակացության, արդեն մի քանի օր է, հավանաբար դա կապված է կադրային նոր նշանակման հետ, ոստիկանությունն իրեն փորձում է պահել ադրբեջանական ոստիկանության նման՝ հանդեպ հայ ժողովրդի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.