Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ «Youtube» կայք-էջում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 09:53
Читатели привыкли искать в биографиях гениальных классиков только добрые примеры для подражания. Но великие писатели и поэты – живые люди, которым тоже свойственны страсти и пороки. В истории русской литературы есть немало историй громких конфликтов, ссор и даже дуэлей, с помощью которых гении отстаивали свои принципы, идеологию, боролись с плагиатом, защищали честь своих женщин и просто выражали творческий протест «неприятным» коллегам по цеху.
-
2025-06-04 09:30
Суд первой инстанции Ширакской области отклонил ходатайство следствия о продлении срока ареста журналистки Лилит Агекян, сообщила адвокат Заруи Постанджян.
-
2025-06-04 09:29
Министр сельского хозяйства Грузии Давид Сонгулашвили приедет в Армению обсудить проблемы с транзитом алкогольной продукции. Об этом министр экономики Армении Гевок Папоян заявил журналистам после заседания исполнительного органа партии "Гражданский договор".
-
2025-06-04 09:27
Американский предприниматель Илон Маск призвал к прекращению финансирования ООН.