Բալասանյան․ Պատերազմը Փաշինյանի սխալ վարած քաղաքականության արդյունքն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած սխալ քաղաքականության արդյունք էր։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Պատերազմից կարող էինք խուսափել մեր վարած քաղաքականությունով, բայց Հայաստանի քաղաքական իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, սխալ քաղաքականություն էր վարում, անհրաժեշտ էր, որ Արցախի Հանրապետությունն իր սեփական քաղաքականությունը վարեր՝ իհարկե համաձայնեցնելով ՀՀ-ի քաղաքական և ռազմական վերնախավի հետ»,-նշել է Բալասանյանը։
Նա ասել է, որ իրենք չկարողացան դա անել և 2020-ի ընտրությունից հետո Արցախի սուբյեկտայնության խնդիրը կար։
«Պետք է ամեն ինչ անեինք, որ Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ կայանար»,- ասել է նա։
Միաժամանակ Բալասանյանն ընդգծել է, որ պետք է ճկուն քաղաքականություն վարվեր հարևան Իրանի հետ, ՌԴ-ի հետ, որը միշտ բարեկամական, ռազմավարական գործընկերն է եղել։
«Բայց մենք չկարողացանք։ Դա մեծ պատասխանատվություն է ՀՀ-ի իշխանության համար»,-ասել է Բալասանյանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի համար դեռ ամեն ինչ կորսված չէ։
«Այսօր մենք պետք է ճիշտ վերլուծություն անենք, դասեր քաղենք և սկսենք թե՛ ռազմական, թեթ քաղաքական գործընթացը ՀՀ-ի հետ,ՌԴ-ի հետ՝ կոնկրետ որպես սուբյեկտ հանդես գալով»,- նշել է նա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-21 15:19
Создание новых «проходов и коридоров» на Южном Кавказе ни в коем случае не должно ущемлять суверенитет и территориальную целостность стран региона, заявил официальный представитель МИД Ирана Эсмаил Багаи.
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.