«Իմ քայլը» կողմ քվեարկեց Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը
Դեկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում իշող «Իմ քայլը» դաշինքը միաձայն կողմ քվեարկեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հարցին:
Այս նախաձեռնության օգտին քվեարկեց 78 խորհրդարանական, դեմ՝ 4:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի արտահերթ նիստը բոյկոտել են:
ԱԺ-ում, մասնավորապես, մեջբերումներ են կատարել Զոհրաբյանի Facebook-յան էջի որոշ գրառումներից, որոնցում, իշխող մեծամասնության կարծիքով, հայտարարություններ կան, որոնք նվաստացնում և վիրավորում են Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեք համարվող մարդու արժանապատվությունը: Ուստի իշխող «Իմ քայլը» դաշինքի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքային պահը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.