Գևորգ Գորգիսյան. Մենք չունենք Փաշինյանի հետ հանդիպելու օրակարգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ է հանդիպել միայն այն դեպքում, եթե նա ցանկանա քննարկել իր հրաժարականի և իշխանությունն անցում փոխանցելու հարցը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Մենք չունենք այն օրակարգը, որով պետք է հիմա հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանությունն անցում փոխանցելու հարցը, կարծում եմ՝ մենք կհանդիպենք, բայց այդպիսի առաջարկ մենք չենք ստացել։ Անթույլատրելի է նման քաոտիկ վիճակում ընտրությունների գնալը, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի։ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպում։ Քանի որ հիմա մեր օրակարգում չկա արտահերթ ընտրություն, մենք պահանջել ենք նրանից հրաժարական, որի դեպքում կձևավորենք նոր կառավարություն՝ միայն պրոֆեսիոնալների կազմով, երկիրը կկայունացնենք և նոր միայն կգնանք ընտրությունների։ Ակնհայտ է, որ այսօր, երբ անգամ խորհրդարան մտնող պատգամավորների անվտանգությունը կառավարությունը չի կարողանում ապահովել, անհեթեթ է խոսել ընտրությունների մասին։ Այս քաոտիկ վիճակը վտանգավոր է պետականության համար, որովհետև այն, ինչ մեկ երեկ տեսանք Ազգային ժողովի մոտ, կարող ենք տեսնել ամեն գյուղում ամեն համայնքում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.