Մահացել է Պիեռ Կարդենը
Կյանքից հեռացել է նորաձևության աշխարհի կարկառուն դեմքերից մեկը` Պիեռ Կարդենը։ Տեղեկությունը հայտնում է AFP–ն։ Կարդենը 98 տարեկան էր դարձել այս տարվա հուլիսին։
Նա մահացել է Փարիզի արևմուտքում գտնվող հիվանդանոցում։
Պիեռ Կարդենը 14 տարեկանից ուսումնասիրել է շինարարության և նորաձևության հիմունքները: 1939 թվականին տանից հեռանալով, մեկնել է Վիշի, որտեղ աշխատել է որպես դերձակ` կարելով հագուստներ հիմնականում կանանց համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Կարմիր խաչում: Պատերազմից հետո, 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է ճարտարապետություն և աշխատել նկարիչ-ձևավորող Ժաննա Պակենի նորաձևության տանը: Նա աշխատել է նաև Էլզա Սկիապարելլիի հետ, իսկ 1947 թվականից` Քրիստիան Դիորի մոտ: 1946 թվականին ստեղծել է Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» կինոնկարի հանդերձանքը: 1950 թվականին հիմնադրել է իր սեփական նորաձևության տունը: Սկսնակ դիզայներին Քրիստիան Դիորը խորհուրդ է տվել. «Վաճառիր թանկ, քանի որ տաղանդը պետք է գնահատվի»:
Պիեռ Կարդենն ավելի քան 500 գյուտ է արտոնագրել նորաձևության բնագավառում: Դրանցից են գունավոր զուգագուլպաները և բարձր կրկնակոշիկները, ծաղկավոր փողկապները, առանց օձիքի երկար պիջակները, կոճակներով նեղ տաբատները` սկզբնապես նախատեսված «Բիթլզ» խմբի համար և այլն: Նա առաջիններից մեկն էր, որ զբաղվեց ջինսե հագուստների ուղղությամբ և երեխաների ու երիտասարդների հագուստներով: Նա առաջիններից մեկը սկսեց իր հագուստներն ու օծանելիքները վաճառել առավել ցածր գներով` դրանք հասանելի դարձնելով սպառողների լայն շրջանակների համար: Բացի այդ, Պիեռ Կարդենը զբաղվել է կահույքի, ավտոմեքենաների և ինքնաթիռների սրահների դիզայնով:
Պիեռ Կարդենը Փարիզի հանրահայտ «Մաքսիմ» ռեստորանի և համանուն առևտրային ապրանքանիշի սեփականատերն էր: 1970 թվականին որպես սեփականություն ձեռք էր բերել Փարիզի Café des Ambassadeurs թատերական համալիրը և իր պատվին վերանվանել Espace Pierre Cardin: Որպես Մառլեն Դիտրիխի վերջին համերգային շրջագայության պրոդյուսեր, ելույթների համար նրան էր տրամադրել այդ համալիրի համերգային դահլիճը: Տարիների ընթացքում Պիեռ Կարդենը Փարիզի 8-րդ շրջանում և Ելիսեյան պալատի շրջակայքում ձեռք էր բերել բազմաթիվ անշարժ գույք:
Պարգևատրվել է մի շարք ֆրանսիական և արտասահմանյան մրցանակներով ու պարգևներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-21 15:45
В конгрессе США представили двухпартийный законопроект о введении санкций в отношении Турции из-за ее военных операций в Сирии. Об этом пишет Reuters.
-
2024-12-21 15:41
Все наши усилия обязательно должны быть направлены на устранение этой власти зла, - заявил Баграт Србазан в прямом эфире в Facebook.
-
2024-12-21 13:15
Заявления президента Азербайджана об армяно-азербайджанском переговорном процессе показывают, что видимые несогласия крайне условны. Об этом написал депутат парламента Армении Тигран Абрамян.
-
2024-12-21 12:50
Решение властей Армении впредь не давать отсрочку призывникам, имеющим проблемы со здоровьем, а направлять их на относительно легкие виды военной службы, связано со скудными мобилизационными возможностями и ресурсами страны. Об этом заявил Sputnik Армения депутат Нацсобрания от оппозиционной фракции "Честь имею", член комиссии по обороне и безопасности Тигран Абрамян.