ՀՅԴ․ Ոստիկանությունում ոմանց ուշքն ու միտքը Նիկոլին համոզելն է, որ ավելի լավ կարող են ծառայել իրեն
Իշխանությունը հակառակ իր հայտարարություններին, թե բոլոր հնարավորությունները ստեղծել է ընդդիմության գործունեության համար, մոռանում է իր մամլիչ հիմնական զենքերի մասին՝ ոստիկանություն, Քննչական կոմիտե և ՀՔԾ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ընդդիմության բողոքի երթի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա հիշեցրեց, որ երեկ ԱԺ շրջակայքում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը դիմեց շատ ավելի բիրտ միջոցների, քան նախկինում. «Եթե ոստիկանությունում նոր նշանակվածներ կան, որոնց ուշքն ու միտքը Նիկոլին համոզելն է, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել Նիկոլին, քան ՀՀ օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր կանգնելու են իրենց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների աչքերի մեջ ու պահանջելու են խիստ պատասխան:
Այսօր մենք շարժվում ենք դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ներկայացնելու ենք մեր պահանջները: Հիմա Քոչարի փողոցով շարժվում ենք դեպի ՀՔԾ, դեպի Վաղարշյան փողոց»,-ասաց Մանուկյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 18:06
В июне 2025 года число туристов в Армении выросло на 19% по сравнению с тем же периодом прошлого года, сообщает Комитет по туризму.
-
2025-07-22 18:04
Председатель Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян выразил благодарность Палате представителей Королевства Бельгии.
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.