Последние новости

Շուռնուխցիները շարունակում են փակ պահել մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղով անցնող մայրուղին։

 

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Շուռնուխ գյուղի կեսը 1 օրում պետք է բնակիչներն ազատեն։ Ադրբեջանցիները նշել են, որ դեռևս 10 օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին։

Բնակիչներն էլ փակել են մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10 օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։

«Թուրքի ներկայացուցիչն այստեղ հայտարարություն է անում, որ 10 օր առաջ հայտարարված է եղել՝ բնակիչները լքեն իրենց տները։ Ոչ ոք այդ մասին տեղեկացված չէր։ Թող մեզ ասեն՝ ո՞վ է տեղյակ եղել այդ պայմանի մասին ու ժողովրդին չի տեղեկացրել։ Ում ձեռքին զենք կա, եկեք՝ մեր հողն ու ջուրը պահենք։ Բոլոր քարտեզներով սա մերն է։ Իրենք իրենց GPS-ով գալիս են ու ռուլիտ են անում։ Եկեք, միայնակ չթողեք ժողովրդին»,- ասում է բնակիչներից մեկը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ