«Ես իմն ասացի, նա` իրենը». Մարուքյան-Փաշինյան հանդիպումն ավարտվեց
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շուրջ 20 րոպե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ երկրում ճգնաժամը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Ես ներկայացրել եմ ԼՀԿ մոտեցումը, նա` իր մոտեցումը։ Ես էլ ասացի, որ մենք իր մոտեցմանը դեմ ենք», – ասաց Մարուքյանը։
Խմբակցության ղեկավարը ներկայացրել է ԼՀԿ դիրքորոշումը, ըստ որի` Փաշինյանը պետք է հրաժարական տա, խորհրդարանը ընտրի նոր վարչապետ, ստեղծվի անցումային կառավարություն, ապա լինեն խորհրդարանական ընտրություններ։ Իսկ գործող վարչապետը առաջարկել է` ինքը մնա պաշտոնում և կազմակերպի խորհրդարանական ընտրություններ։
«Մեր առաջարկով խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն վարչապետի հետ կոնսենսուսի հասած ուժերից, հաջողություն հասած մարդկանցից։ Այս բոլորով կայունացում ենք երկիրը և նախապատրաստում ընտրությունների։ Բայց վարչապետը առաջարկում է` ինքը մնա իր պաշտոնում, այդպես գնանք խորհրդարանական ընտրությունների», – ասաց Մարուքյանը։
Նա վերահաստատեց, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում ինքն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։
«Չեմ բացառում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի։ Առանց ԼՀԿ և ԲՀԿ համաձայնության` այս խորհրդարանը չի կարող ցրվել», – ասաց ԼՀԿ ղեկավարը։
Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Գագիկ Ծառուկյանի հետ, որը նույնպես պահանջել էր նրա հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.