Ի՞նչ է կորցրել Ադրբեջանը Ղարաբաղում պատերազմի արդյունքում
Ադրբեջանը համաձայնել է իր տարածքում Ռուսաստանի ռազմական ներկայությանը (եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս է համարում): Բացի այդ, Բաքուն համաձայնել է ոչ միայն Նախիջևանում, այլ նաև Գյանջայում թուրքական բազայի ստեղծմանը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Փաստացի մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կորցնում է իր ինքնիշխանության զգալի մասը, քանի որ իր տարածքներում կգտնվեն միանգամից երկու երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը: Ադրբեջանը հաղթել է պատերազմը, սակայն դրա արդյունքում կորցրել իր ինքնիշխանության զգալի մասը»,-հավելեց փորձագետը:
Սաֆրաստյանը նկատեց, որ Արցախում պատերազմի սկզբից Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համագործակցությունը պատկերացնում է սիրիական մոդելով, սակայն դա տեղի չունեցավ, և Ռուսաստանը դրան չդիմեց:
«Հարավային Կովկասը Սիրիա չէ, դա ռուսական ազդեցության գոտին է, և այստեղ Մոսկվան մտադիր չէ ոչնչով կիսվել Անկարայի հետ: Թուրքիան ձգտում է ռուս խաղաղապահների հետ իր ուժերը տեղակայել: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այցելության և մոնիթորինգ անցկացնելու հնարավորություն ստանալ: Ռուսաստանն, իհարկե, այդ քայլին չի գնա: Մոնիթորինգ կիրականացվի միայն տեխնիկական միջոցներով, իսկ այդ կենտրոնի ներկայացուցիչները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենա հատելու Արցախի սահմանը: Այդ հարցերում թուրքերը ստիպված են եղել զիջել: Ինչ-որ բան նրանք ստացել են, սակայն նրանց հաջողությունը չունի ո՛չ տակտիկական, ո՛չ առավել ևս ռազմավարական նշանակություն: Կովկասում ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար Անկարայի պայքարը կշարունակվի ոչ միայն Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի գործոնի, այլ նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջանական քաղաքական-տնտեսական առանցքի կիրառմամբ: Ռուսաստանը ի հակադրումն դրա կձգտի պահել իր ազդեցությունն Ադրբեջանում, քանի որ եթե Անկարան փորձի ամրապնդվել այդ երկրում, ապա փաստացի կամրապնդվի Հարավային Կովկասում, ինչը հակասում է Մոսկվայի շահերին: Ադրբեջանը ևս հաշվի կառնի Մոսկվայի շահերը»,-ընդգծեց թուրքագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».