Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել
Ռուսաստանը չի նկատել Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների դեմ որևէ սադրանք: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է News.am-ը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի,- նշել է նա: - Գոհունակությամբ ենք նշում Բաքվի և Երևանի տրամադրվածությունը կատարելու ստանձնած պարտավորությունները, գնալու ընդհանուր իրադրության կայունացմանը: Կցանկանայի նշել համատեղելիության բարձր աստիճանը, որը կողմերը դրսևորում են ծագող հարցերը լուծելիս: Ռուսաստանն իր հերթին շարունակում է պատասխանատվությամբ և արդյունավետորեն կատարել հրադադարի երաշխավորի իր գործառույթը: Ռուս խաղաղապահների դեմ սադրիչ գործողություններ առայժմ չեն նկատվել»:
Լավրովը նշել է, թե միակ նկատելի խախտումը, որը գրանցվել էր դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել: «Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած եռանդուն քայլերը թույլ են տվել խուսափել միջադեպի ընդլայնումից,- շարունակել է նա: - Հետագայում ևս բոլոր ջանքերը կներդնենք, որպեսզի հրադադարի խափանում թույլ չտանք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.