Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՅԼԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆԵԼՈՒ
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Առնվազն միամտություն է կարծելը, որ Բայդենի վարչակազմը հենց եկավ, բան ու գործ թողնելու է և լծվի Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն: Իրենք էլ լուրջ ճգնաժամի մեջ են, իրենց էլ փող է պետք:
1. Նախ հաջորդ տարվա բյուջեն Թրամփի բյուջեն է, որով Հայաստանին նախատեսված է տրամադրել 16,6 մլն դոլար:
2. Այո, չի բացառվում, որ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրվի՝ ասենք Կովիդի դեմ պայքարի նպատակով, ինչպես արվեց այս տարի հարյուրավոր երկրների համար:
3. Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ աշխատանքներ է տանում Արցախին և ՀՀ-ին տրամադրվող օգնության ծավալների մեծացման համար: Չի բացառվում, որ հետպատերազմյան փուլում որոշակի մարդասիրական աջակցություն ստանանք: Բայց սա բացառապես վերաբերում է Հայ Դատի աշխատանքին, այլ ոչ թե իշխանության նկատմամբ վերաբերմունքին: Ակնհայտ է, որ սա նրանց աշխատանքի արդյունքն է լինելու, ոչ թե մեր իշխանությունների նկատմամբ Բայդենի «սիրո»:
4. Չմոռանանք նաև, որ ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար Վաշինգտոնում այլևս Հայ Դատի գրասենյակը ոչինչ չի անելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
5. Չմոռանանք, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա:
Նորից կրկնեմ: Վաշինգտոնի վերաբերմունքը Երևանի նկատմամբ միգուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.