Արցախի ԱԺ նախագահ․ 44 օր նայելով կյանքի ու մահվան աչքերին, ունեմ իմ սուբյեկտիվ դիտարկումները
Տարեգիրներն ու պատմաբանները կանդրադառնան աներևակայելի դժնդակ պատերազմի նկարագրությանը. 44 օր նայելով կյանքի ու մահվան աչքերին, ունեմ իմ սուբյեկտիվ դիտարկումները և ավելի ցավալի դրվագների մասին իմ հիշողությունները: Այս մասին Արցախի Աժ-ում հայտարարեց ԱԺ նխագահ Արթուր Թովմասյանը:
Նա, մասնավորապես, ասաց. «Անդառնալի կորուստներ, գերության ճիրաններում տառապյալներ, անհայտ ու խեղված ճակատագրեր, իրենց բնօրրանները հարկադրված լքած հազարավոր ընտանիքներ. Սրանք պատերազմի թողած այն ահասարսուռ հետևանքներն են, որը կարելի միայն համեմատել հայությանը պատուհասած երբեմնի եղերական ժամանակների հետ:
Կորցրեցինք պատմական Արցախի ¾ մասը, հազարավոր հերոս հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին վասն հայրենյաց, որպեսզի շարունակենք ապրել, արարել, մաքառել, որպեսզի հայաշունչ ոգին թևածի այս սուրբ հողում և չդադարեն մեր եկղեցական զանգերի ավետաբեր ղողանջները:
Ռազմական փորձագետ մասնագետների վերլուծությամբ արցախյան վերջին պատերազմը իր ծավալների, մարտական գործողություններին ներգրավված զինաանձնակազմի ու զինապաշարի առումով նախադեպը չուներ: Առավել ևս, որ Հարավկովկասյան տարածաշրջանում մեզ վիճակված էր առաջինը կրել ու դիմակյել միջազգային ահաբեկչության հարվածները:
Այս համապատկերում միջազգային հանրության կողմից չեղան համարժեք արձագանքներ ու գնահատականներ: Ասել է թե պետք է ապավինենք սեփական ուժերին ու հնարավորություններին, միաժամանակ շնորհակալական ձեռքը պարզելով դեպի ռուսական խաղաղապահ ուժերը:
Այս ֆորսմաժոային իրավիճակում, երբ լիովին կաթվածահար է եղել երկրի տնտեսությունը, մեր հբնակչությունը կրել է բարոյահոգեբանական հուժկու ցնցումներ: Մեզնից յուրաքաչյուրից պահանջվում է սթափ գնահատել իրավիճակը, վերագտնել արցախցուն տիպական համառության կերպարը և շարժվել առաջ»:
Խոսքի վերջում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհվածների հիշատակը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: