Մեկնարկել է անշարժ գույք կորցրած արցախցիների սոցաջակցության ծրագիրը. Ովքեր են շահառուները
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական աջակցության հերթական ծրագիրը՝ պատերազմի հետևանքով անշարժ գույք կորցրած արցախցիների համար:
Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառու յուրաքանչյուր անձի տրամադրվելու է միանվագ աջակցություն՝ 250.000 ՀՀ դրամի չափով։
Ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները։
Սոցիալական աջակցության այս ծրագիրը ներառում է նաև հետևյալ համայնքների բնակիչներին՝ Փառուխ, Խծաբերդ (Խծաբերդ, Քարինգ, Պերտոսաշեն, Սպիտակաշեն գյուղեր), Հին թաղեր, Թաղավարդ, Չարեքտար, Բերձոր, Աղավնո, Քարեգահ, Ներքին Սուս (Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղեր)։
Միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ (աջակցության գումարի չափ՝ 300 000) հաստատված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։
Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.