Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Նա այս մասին նշել է Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահի անունից ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:17
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в пятницу в Баку.
-
2025-07-26 09:12
Архиепископ Баграт Галстанян подал в суд на главу аппарата премьера Араика Арутюняна, сообщил в соцсети его адвокат Ованнес Худоян.
-
2025-07-26 09:09
Глава МИД Турции Хакан Фидан обсудил с азербайджанским коллегой Джейхуном Байрамовым мирные переговоры между Баку и Ереваном, сообщают турецкие СМИ.
-
2025-07-26 09:08
ООН приветствует шаги, способствующие реализации двугосударственного решения палестинского вопроса. Об этом сообщила в ответ на вопрос РИА Новости заместитель официального представителя генсека Организации Объединенных Наций Стефани Тремблей, комментируя решение Франции признать Палестину.