Քարահունջի գյուղապետ. Ադրբեջանցիները եկել են Քարահունջի ՀԷԿ և տնօրենին ասել` այլևս այնտեղ չմտնի
Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողերը փոխանցվում են Ադրբեջանին։ Sputnik Արմենիան զրուցել է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի հետ։
Լուսինե Ավետյանը տեղեկացրեց, որ տարածքները դեռ չեն անցել Ադրբեջանի ենթակայության տակ, որևէ կառույց հստակ որևէ բան չի ասում, և գյուղապետարանը չի մասնակցում Սյունիքի մարզում ստեղծված և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։
«Պարզապես GPS համակարգի նշագրումները ցույց են տալիս, որ տարածքներն անցնում են Ադրբեջանին, և մեզ ասում են, որ այդպես էլ լինելու է, բայց մենք պայքարում ենք, որ մեզ մասնակից դարձնեն սահմանազատման գործընթացին, քանի որ խորհրդային տարիներին այդ հատվածը փոխանակվել է մի ուրիշ հատվածի հետ, և հիմա այն այգիները, որոնք անցնում են Ադրբեջանին, իրականում մերն են»,– Sputnik Արմենիային ասաց Քարահունջի գյուղապետը։
Ավետյանի տեղեկացմամբ` ադրբեջանցիները եկել են նաև Քարահունջի ՀԷԿ–ի տարածք և տնօրենին ասել, որ այնտեղ այլևս չմտնի, իսկ Սյունիքի մարզպետարանի հանձնաժողովից գյուղապետարանին հորդորել են գույքագրում անել, թե որքան հողեր են անցնում Ադրբեջանին, ինչպես նաև հավաքագրել բնակիչների անուններն ու սեփականության վկայականները։
«Հերթը մեզ չի հասել, որովհետև դեռ Շուռնուխին ու Որոտանին են ժամանակ տվել։ Բնականաբար, մենք նույնպես կպաշտպանվենք, եթե դրա կարիքը լինի, սակայն հիմա անորոշ վիճակ է, դեռ չգիտենք` ինչ անենք, բայց մեր տարեցներն ասում են, որ այդ հողերը ժամանակին փոխանակվել են։ Ժամանակին հողատարածքների փոխանակման աշխատանքներին մասնակցել է Վլադիմիր Մովսիսյանը։ Եվ հիմա ցավալի է, որ մեր մարզպետարանի հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված չեն համայնքների ներկայացուցիչները»,– նշեց Քարահունջի գյուղապետը։
Ավետյանը պատկան մարմիններին խորհուրդ տվեց լավ տնտղել հանրապետական արխիվներն ու գտնել խորհրդային շրջանի քարտեզը, որն իսկապես հավաստում է, որ վիճահարույց հողատարածքները պատկանում են Քարահունջին, և այդտեղ կառուցված շինություններում խորհրդային տարիներին նույնիսկ իրականացվել են շինաշխատանքներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.