Զաս․ Հայաստանին, Բելառուսին ու Ղրղզստանին ամրության փորձություն բաժին հասավ
Պատմություն դարձող 2020 թվականը լուրջ փորձություն էր, այն փոխեց շատերի կյանքի սովորական ռիթմը և առաջին պլան մղեց մարդկության պաշտպանությունը համավարակից: Այս մասին ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի շնորհավորական ուղերձում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Պետության և քաղաքացիական հասարակության ամրության լրացուցիչ փորձության ենթարկվեցին Բելառուսը, Ղրղզստանն ու Հայաստանը: Այդպիսի հանգամանքներում հատկապես հստակ գիտակցելի են դառնում ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու փխրունությունը, ինչպես նաև մեր հայրենիքի անվտանգության և բարեկեցության համար մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունը»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Ստանիսլավ Զասի խոսքով՝ այս բարդ ժամանակաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրները դաշնակցային համերաշխություն և փոխադարձ փոխօգնություն են ցուցաբերել բարդ, երբեմն ողբերգական իրավիճակներում:
«Դա հերթական անգամ հաստատում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվիճելի կարևորությունն ու նշանակությունը և ցույց է տալիս մեր պետությունների ժողովուրդների բարեկամությունը»,-նշել Է ՀԱՊԿ ղեկավարը:
2020 թվականին ՀԱՊԿ-ում ընդունվել են մի շարք կարևոր ռազմավարական փաստաթղթեր ռազմական ոլորտում Հավաքական անվտանգության համակարգի զարգացման, քաղաքական համագործակցության և մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցության վերաբերյալ: Ուժեղացվել է ՀԱՊԿ-ի խաղաղապահ բաղադրիչը։
Գալիք 2021 թվականին կազմակերպությունը լի է ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը պաշտպանելու, նրանց խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև արտաքին գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու վճռականությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.