Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները: Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», - ասել է Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ «երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը երկու տարի»:
«Բայց մեր գաղափարն այս պայմաններին չսպասելն է, փոխադրումը կարող է իրականացվել Հորադիզ երկաթուղային ճանապարհով, այնուհետև՝ մեծ տարողությամբ մեքենաների օգնությամբ: Սա օրակարգի շատ կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի տարածքով առաջնային բեռներ ուղարկել Թուրքիա և դրանք ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է», - ասել է Ալիևը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.