Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն, մոմ վառել և աղոթել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոս հայորդիների հիշատակին:
Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել՝ զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
Երրորդ նախագահը այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը:
Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված իր մարտական ընկերների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Սերժ Սարգսյանը Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ է վառել և աղոթել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակների հոգիների հանգստության, Հայաստանի և Արցախի խաղաղության, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի հավատի և կամքի անսասանության համար, տեղեկացնում է A1Plus.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
-
2025-06-04 10:38
«Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.
-
2025-06-03 11:16
В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.