Գարեգին Բ․ Այսօր էլ հավատում ենք, որ ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել տարեմուտի ուղերձով, որտեղ ասվում է.
«Սիրելի զավակներ մեր, ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,
Մայր Աթոռ Սուր Էջմիածնից հայրական մեր ողջույնը աղոթքն ու օրհնություն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:
Հնի ու նորի սահմանագծին երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը, և սգում մեր հազարավոր զավակների ու Արցախ աշխարհի զգալի մասին կորուստը:
Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ և մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում: Մեր հոգիները ալեկոծեցին նաև Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետևանքները և աղետալի դեպքերը Լիբանանում:
Հայաստան և Արցախ մեր երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը արդարև տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին: Հուսախաբ եք այո, բայց Աստծուն ապավինած լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:
Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տեր: Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծվարած մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը, Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում, ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայերազրկումի և ցեղասպանության արհավիրքներից: Այսօր էլ հավատում ենք, որ ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը:
Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի առողջ ու կարող բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ և միաբանության ոգով:
Միաբանությունը, ինչպես գրում է Մեծն Եղիշե վարդապետը, բարի գործերի մայրն է, անմիբանությունը՝ չար գործերի ծնողը:
Սիրելիներ,
Հայրապետից հորդորն ու պատգամն է. ստեղծված լրջագույն իրադրության առջև զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք և սերունդներին ավանդենք հզոր, բարօր և անվտանգ հայրենիք:
Աստծո խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ հոգ տանենք միմյանց և ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության, մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է: Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիության արդարության և օրինահարգության վրա:
Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտափույթ վերադարձ մաղթենք մեր գերեվարվածներին, ապաքինություն վիրավոր մեր զավակներին և խնդրենք Աստծո զորակցությունը և օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին և համայն մեր ժողովրդին:
Աղոթենք հայրենյաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների և բոլոր նրանց համար, որոնք տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Աղոթքով հիշենք և համավարկից մահացած մեր ժողովրդի զավակներին: Ամենագութ Աստված, բարերա քո կամքով և ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայերանպաստ իրագուծումների տարի և մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն և հաղթություն հայոց կյանքին:
Աստված պահապան մեր հայրենիքին և ժողովրդին: Բարի օրհնյալ տարի:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 06:44
В рамках мероприятий «Овернь-Рона-Альпы – Армения-Сюник» состоялись официальные встречи, во время которых с заявлениями выступили губернатор Сюникской области Роберт Гукасян, замглавы МИД Армении Паруйр Ованнисян, председатель региона Овернь-Рона-Альпы Фабрис Панкук, депутат парламента Франции, руководитель фракции «Droite Républicaine», спецсоветник регионального совета Лоран Вокье.
-
2024-11-22 06:37
Посол Украины в Великобритании, экс-главком ВСУ Валерий Залужный во время выступления на церемонии награждения УП-100 заявил, что «после прямого привлечения автократических союзников России в войну против Украины можно считать, началась Третья мировая война», передает «Украинская правда».
-
2024-11-22 06:32
Глава МИД Германии Анналена Бербок, выступая в Баку на конференции COP29, заявила, что положение с правами человека в Азербайджане вызывает беспокойство, передает Deutsche Welle.
-
2024-11-22 06:25
По военным объектам России в Брянской и Курской областях были нанесены удары западными ракетами. Об этом заявил президент РФ Владимир Путин в своем обращении.