Ռուս խաղաղապահներն ականազերծել են 400 հեկտարից ավելի տարածք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է 400 հեկտարից ավելի տարածք, մոտ 151 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 16 հազար պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից տարածքի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել լեռնային տարածքի և եղանակային վատթարացման պայմաններում ականազերծման բարձր տեմպը:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած ռազմամթերքը տեղափոխվում են և ոչնչացվում հատուկ սարքավորված հրաձգարանում: Ռազմամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.