Последние новости

Հայտնաբերվել է ևս 10 զոհված զինծառայողի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին: Այս մասին այօր՝ հունվարի 3-ին, News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«5 աճյուն դուրս է բերվել Ֆիզուլիից, 4 աճյուն` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ