Последние новости

Հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ կայացել է երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Բացման խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման գործում ցուցաբերվող օժանդակության համար:

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման հեռանկարը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ