Շուռնուխում փողոց անցնելը վաղվանից դառնում է խնդիր, եթե հանկարծ անասուն էլ անցնի, հետեւից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի փողոցն անցնելը վաղվանից դառնում է խնդիր։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ հանդիպմանն ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
Նա բնակիչներին հորդորեց պահել անվտանգության կանոնները. «Փողոցը վաղվանից անցնելը դառնում է պրոբլեմ, եթե հանկարծ անասուն էլ անցնի հետեւից գնալ չկա։ Թուրք գեներալն իր բերանով հստակ ասաց՝ մեր սահմանապահները գիտեն՝ ոնց անեն, որ երկրորդ անգամ անասուն չմտնի ադրբեջանական տարածք»։
Գորիսի քաղաքապետի խոսքով էլ՝ հունվարի 8-ից անասնապահության եւ արոտավայրերի հետ կապված խնդիր է առաջանալու:
Բնակիչներից մեկն էլ առաջարկեց, որ փշալարեր տեղադրեն, որպեսզի անասունները չհատեն սահմանագիծը։
Առուշանյանն անդրադառնալով անասնակերի խնդրին՝ նշեց. «Ինչքան էլ Կառավարություն չունենք, մի մտածեք, որ այս բեռը կթողենք ձեր ուսերին։ Ինչքան էլ Կառավարություն չունենք, հո մենք մեռա՞ծ չենք։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.