Զոհված զինծառայողների հարազատներն արդեն կարող են դիմել փոխհատուցման համար
2021 թ-ի հունվարի 1-ից հեշտացվել ու ժամանակային առումով կրճատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծռայողների ընտանիքների փոխհատուցման կարգը:
Այսօրվանից՝ հունվարի 5-ից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվելու է զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու դառնալու համար: Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը` Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք՝ տարեվերջին ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Դրանով հունվարի 1-ից հեշտացվել ու ժամանակային առումով կրճատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքների փոխհատուցման կարգը:
Նոր կարգավորումներով` անհետ կորած զինծառայողների հարազատները կկարողանան փոխհատուցում ստանալ մինչև դատարանով անհետ կորածի կարգավիճակի հաստատումը։
Այդ ժամկետը կրճատվել է մինչև 3 ամիս և հետադարձ ուժով տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նշենք, որ սահմանված աջակցությունը կազմում է 70-82 մլն` կախված զինծառայողի զինվորական կոչումից։ Այդ գումարից 10 մլն–ը տրամադրվում է նրա հարազատներին՝ միանվագ, մնացածը բաշխվում 10 տարվա մեջ` ըստ ամիսների։
ԱԺ նույն արտահերթ նիստում ընդունվել է նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների նախագիծը:
Դրանով 2021թ-ի հունվարից սկսած Զինծառայողների հիմնադրամին փոխանցվող ամսական 1000 դրամ դրոշմանիշային վճարներն ավելացել են՝ հասնելով մինչև 15 000 դրամի։
Նոր օրենքով մինչև 100 000 դրամ աշխատավարձ ստացողները հունվարի 1-ից սկսած կվճարել 1000 դրամ, 100-200 հազար դրամ ստացողները՝ 3000 դրամ, 200–ից 500 հազար ստացողները՝ 5500 դրամ, 500 000- 1 մլն դրամ ստացողները` 8500 դրամ, իսկ 1 մլն դրամը գերազանցող եկամուտ ունեցողների դրոշմանիշային վճարը կկազմի 15 000 դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 15:23
Правоохранители задержали главного инженера Мусалерского филиала компании «Электрические сети Армении» (Армавирская и Арагацотнская области) Ара Авакяна. Его доставили в следственный отдел Зейтуна. Об этом сообщил адвокат Тигран Айрапетян.
-
2025-07-08 14:30
Премьер-министр Армении Никол Пашинян отжег по полной. В своей борьбе с Армянской Апостольской церковью (ААЦ) он дошел до стадии открытой войны и снова оскорбил и католикоса всех армян Гарегина II вместе с другими церковными иерархами, пообещав лично возглавить борьбу против них.
-
2025-07-08 14:14
Правоохранители изъяли 37 рабочих документов из главного офиса ЗАО "Электрические сети Армении". Об этом журналистам заявил председатель совета директоров компании, племянник Самвела Карапетяна Нарек Карапетян.
-
2025-07-08 14:13
Общественно-политического деятеля Гагика Царукяна пригласили в Антикоррупционный комитет. Об этом сообщили источники Armenia Today.