Ծուռ հայելիների թագավորություն. հոգեբանը մեկնաբանում է վարչապետի գործողությունները
Հոգեբան Կարինե Նալչաջյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեբանական կերպարն ու ըստ դրա` վերլուծել նրա գործողությունները:
Եթե Փաշինյանն ունենար պարկեշտության մի փոքր նշույլ, նա պիտի բացեր իր անցյալ տարվա ուղերձը, վերհիշեր իր տված խոստումներն ու այս տարվա ուղերձում ասեր՝ ներողություն, ես չկարողացա դա անել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վերլուծելով Հայաստանում ստեղծված իրավիճակն ու ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, նման հայտարարություն արեց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Սա ինչի՞ մասին է վկայում. որ մարդը չունի պատասխանատվության զգացում: Այսինքն՝ Եթե նույնիսկ առօրյայում ինչ-որ մեկին խոստում ես տալիս ու չես կարողանում խոստումդ կատարել, դու պիտի ընդունես դա, ասես՝ ներողություն, ես չկարողացա»,- ասաց Նալչաջյանը:
Փոխարենը, նրա դիտարկմամբ, ՀՀ վարչապետն այս տարվա ուղերձում մարդկանց նոր խոստում է տալիս՝ 2021 թ.-ին երջանկություն մաղթելով:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին՝ հոգեբանը նշեց, որ այն ընթերցելով, ինքն իրեն «ծուռ հայելիների թագավորությունում» է զգացել:
«Այս տարի երջանկությունը լինելու է այն, որ փակվելու է դեպի Սյունիք ճանապարհը։ Դա միակ ճանապարհն է, կյանքի ճանապարհը: Տեսե՛ք, ինչ է ավերում մարդը: Արդեն մինչև Նժդեհ է գնացել–ավերում: Ոչ միայն մեր այսօրվա հերոսների արածը, այլև Լեռնահայաստանը, որ Նժդեհը փրկեց: Վերանում է մեր երկիրը: Հետո մի օր էլ կասեն՝ դե, գիտեք, ցավոտ բան է, բայց թուրքն արդեն Երևան է հասել»,- ասաց հոգեբանը:
Մասնագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի գյուղերը հանձնելով թշնամուն, Փաշինյանը խոսում է անվտանգության մասին՝ ներկայացնելով, որ այդ ամենն արվում է Հայաստանի և հայաստանցիների անվտանգությունն ապահովելու համար:
«Այսինքն՝ Կապանը հարվածի համար ամենահարմար հեռավորության վրա է, բայց մեզ ասում են՝ դա անվտանգության համար է: Աբսուրդի աշխարհում ենք ապրում, ծուռ հայելիների թագավորության»,- նկատեց հոգեբանը:
Կարինե Նալչաջյանը նաև քաղաքացիներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանի գործողությունները չմեկնաբանել հոգեկան ինչ-որ հիվանդությամբ կամ այլ շեղումներով: Նրա համոզմամբ` Փաշինյանն ամեն ինչ անում է միանգամայն սթափ ուղեղով:
«Մարդը սթափ ուղեղով, մտածված ծրագիր է իրականցնում: Որ խնդիրներ կան, դա փաստ է: Մարդու այս տեսակը ցանկացած հասարակության մեջ 3% է լինում՝ խղճի զգացում, մեղքի զգացում չի ունենում: Այսպիսի մարդիկ ստախոսության վիրտուոզներ են: Անգամ կարող են մոլորության մեջ գցել այն մարդկանց, որոնք իրենցից սուտ սպասում են»,- ասաց հոգեբանը։
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 12:26
Расходы областных администраций в 2024 году составили 5,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 12:23
Генеральный секретарь Совета Европы Ален Берсе 11–12 июня посетит Армению. Об этом сообщили в пресс-службе организации.
-
2025-06-11 12:20
Президент США Дональд Трамп во время телефонного разговора 9 июня, заявил премьер-министру Израиля Биньямину Нетаньяху, что он против военных действий против Ирана, поскольку ожидает, что достигнет с Тегераном соглашения по ядерной программе. Как передает Арменпресс, об этом сообщает новостная платформа Axios со ссылкой на израильских и американских официальных лиц.
-
2025-06-11 12:12
Общественная организация «Национальный союз езидов Синджара» выступила с заявлением по поводу нападок на Армянскую Апостольскую Церковь и Католикоса Всех Армян Гарегина II.