Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը․ Միքայել Մինասյան
Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, գտնելու անհետ կորածներին, հողին հանձնելու զոհվածների մարմինները, բուժելու վիրավորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Քրիստոսը ծնվեց և աշխարհ եկավ ի պատասխան չարի։ Նա լույսը բերեց ընդդեմ խավարի: Ընդհանրապես Քրիստոսի ծնունդը խորհրդանշում է Աստծո և մարդկանց պայքարը ընդդեմ սատանայի ու չար ուժերի։ Հետևաբար, քրիստոնեության խորհուրդը նաև աննահանջ պայքարն է։ Մենք ապրում ենք մի ամբողջ քրիստոնեական կյանք իմանալով ու գիտակցելով, որ այն բաղկացած է լինելու միայն պայքարից։
Քրիստոնեությունը նաև ուժ է։ Խաչակիրները խաչով ու սրով պաշտպանում էին այն, ինչին հավատում էին, ազատագրում էին նրանց, ովքեր կալանված էին՝ նախապաշարումներով, վախով, հուսահատությամբ։
Քրիստոնեությունը նաև միավորող ուժ է, երբ Գևորգ Ե Կաթողիկոսը համախամբեց աշխարհիկներին, զինվորականներին և ժողովրդին՝ առաջնորդելով դեպի հաղթանակ:
Այս հունվարի 6-ը մեզ համար հենց այդպիսի խորհուրդ ունի։ Մեր խաչը ծանր է, մեր գործը՝ բարդ, մեր առաքելությունը՝ արդար:
Աստված չի ուղարկում անհնարին առաքելություն, նա մեզ չի դատապարտում անկարելիության։ Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է ու այն, ինչ դժվարությամբ պիտի անցնենք՝ տանելի է։
Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, գտնելու անհետ կորածներին, հողին հանձնելու զոհվածների մարմինները, բուժելու վիրավորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը, վերանվաճելու պետություն ունենալու մեր իրավունքը, վերամիավորվելու՝ համերաշխությամբ և կերտելու ոչ թե փխրուն, այլ կուռ, ուժեղ, անքակտելի, անսակարկելի այնպիսի ապագա, որ ոչ մեկ չկարողանա այն խլել մեր երեխաներից:
Մեր խաչը մեր ուժն է, մեր թուրը՝ հավատով օծված։
Քրիստոս ծնվեց ու հայտնվեց։
Մեզ և Ձեզ մեծ Ավետի»,- գրել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-21 19:4456
Азербайджанские подразделения в субботу открыли огонь по позициям ВС Армении. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2022-05-21 18:16145
Представители Движения сопротивления 21 мая проводят митинг на площади Франции в Ереване.
-
2022-05-21 16:29145
В контексте ответных мер на постоянно вводимые США антироссийские санкции и в связи с поступающими запросами о персональном составе нашего национального «стоп-листа», МИД России публикует перечень американских граждан, которым закрыт въезд в Российскую Федерацию на постоянной основе. Об этом говорится в заявлении российского внешнеполитического ведомства.
-
2022-05-21 16:27168
Как передает Арменпресс, в форуме принимают участие более 25 местных и международных спикеров, более 30 компаний, более 1000 участников.