Երասխ գյուղում դրվել է տարածաշրջանում առաջին ուղղափառ վանք-մատուռի աղյուսը
«Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամի եւ Արարատի մարզի համայնքապետարանի ներկայացուցիչները հունվարի 6-ին տոնական միջոցառում են անցկացրել՝ նվիրված ամանորյա տոներին:
Միջոցառմանը մասնակցել են ռազմաքաղաքական եւ հասարակական գործիչներ, Երասխ գյուղի բնակիչներ եւ աշակերտներ:
«Միր» ՄՄՀ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառումը կայացել է գյուղական դպրոցում եւ «Հիշողության բլուր» հիշատակի համալիրի տարածքում: Տոնակատարության ժամանակ երեխաներին շնորհավորել են Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, նվերներ հանձնել եւ գրքեր բաժանել դպրոցական գրադարանի համար:
Առանցքային իրադարձություն է դարձել տարածաշրջանում առաջին՝ ռուսերենի խորացված ուսուցմամբ պրոֆիլային դասարանի բացումը, որը կսկսի ընդունել ոչ միայն աշակերտների, այլ նաեւ ուսանողների, մեծահասակների անմիջապես տոներից հետո: Ոչ պակաս կարեւոր իրադարձություն են դարձել ուղղափառ խաչի տեղադրումն ու «Հիշողության բլուր» հիշատակի համալիրի տարածքում Իլյա Մարգարեի անվան վանք-մատուռի աղյուսի տեղադրման արարողությունը:
«Ինձ եւ հիմնադրամի բոլոր ներկայացուցիչների համար մեծ պատիվ է կազմակերպել այս միջոցառումը: Սուրբ Ծնունդի տոնին ռուսերենի ուսուցմամբ դասարանի բացումը, ուղղափառ խաչի տեղադրումն ու վանք-մատուռի աղյուսի տեղադրումը կարեւոր եւ նշանակալից իրադարձություն է: Մեր հիմնադրամի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթում առողջություն, եւ ամենակարեւորը՝ խաղաղ երկինք»,-իրադարձությունը մեկնաբանել է հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:
Հիշեցնենք, որ «Միր» ՄՄՀ-ն իրականացնում է Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում խոցված՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանն ուղեկցող ռուսական ինքնաթիռի անձնակազմի մահվան վայրում հիշատակի հավերժացման նախաձեռնությունը: Ըստ տվյալ նախաձեռնության՝ ծրագրվում է կառուցել «Հիշողության բլուր» ռազմահայրենասիրական համալիր, որը կազմված կլինի պատմական թանգարանից, մատուռից, զոհված օդաչուների հուշարձանից:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.