Ադրբեջանական կողմից մեր դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել. Վահրամ Պողոսյան
Ինչպես և Ամանորի գիշերը, նախօրերին ևս ադրբեջանական զինուժն օդում կրակոցներ է արձակել։
Ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով Wargonzo ալիքի նախօրերին տարածած տեղեկությունները, թե Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում հրաձգային զենքից կրակ է վարել։
Պողոսյանի խոսքով՝ նման իրավիճակ եղել է նաև դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Այս անգամ ևս ադրբեջանական զինուժը օդում մի քանի կրակոցներ է արձակել։
«Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,- շեշտել է խոսնակը։ Նա հավելել է, որ նման տեղեկություններն անտեղի խուճապ են առաջացնում բնակչության շրջանում։ Հավաստիացրել է՝ մտահոգվելու առիթ չկա, որովհետև խաղաղապահներն ու ՊԲ զինծառայողները լիարժեք իրականացնում են իրենց ծառայությունը։
Պողոսյանը նաև հավելել է, որ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները բնականոն շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.
-
2025-07-04 19:43
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова лишили гражданства России. Об этом он сообщил изданию оху.аз, отметив, что через несколько дней приедет в Азербайджан и даст комментарий.
-
2025-07-04 19:36
Да, нет, ничего не вырезано и не вставлено, как можно сомневаться в порядочности сотрудников правоохранителей? Об этом написал на своей странице в Facebook адвокат Ованес Худоян, обнародовавший также несмонтированный вариант бесед архиепископа Баграта Галстаняна и других арестованных лиц.
-
2025-07-04 19:34
Членов АРФ "Дашнакцутюн" вызывают в полицию с целью отговорить от участия в митинге в защиту арестованного бизнесмена Самвела Карапетяна, который в эти минуты начинается в центре Еревана.