Անհետ կորածների հարազատները Կառավարության անգործությունը կվիճարկեն Վարչական դատարանում
«Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ավելի քան երկու ամիս Արցախում եղբորն ու եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։
Ըստ նրա, ավելի քան 3 ամսվա պայքարը՝ անհետ կորածների, գերիների, զինվորների դիակները գտնելու համար հատվածական հաջողություններ է ունեցել միայն իրենց համառության հաշվին։
«Սակայն դա արդյունավետ ճանապարհ չէ ու ձեռնտու է միայն պատասխանատուներին, որոնք արդեն մեր դեմ ցուցմունքներ են հավաքում։ Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով, աշխատեցնել։ Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա և այլն»,- նշեց նա։
Արսեն Ղուկասյանի խոսքով՝ այժմ մեկն է, որ սկսեն անզիջում և հետևողական իրավական պայքար նրանց դեմ, որոնք դավաճանել են երեխաներին։
«Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե զինվորականներին, թե քննիչներին, թե իշխանությանը, որը կոծկում է այս ամենը»,- նշեց նա։
Ղուկասյանը նաև ակնկալում է լրագրողների աջակցությունը՝ միջազգային մամուլում հրապարակումների առումով։
Նա դիմելով իրավաբաններին՝ նշեց, որ ակնկալում են նրանց աջակցությունը։
«Մեր նախաձեռնությունը նախատեսում է յուրաքանչյուրի հարազատի դեպքով հարուցել մեկ քրեական գործ և դա արդեն իրավաբանները կասեն, թե դրան տան զինվորական անփութության, թե դավաճանության հոդված։ Այդ գործերի շրջանակում պահանջելու ենք բաց ու թափանցիկ ձևով քննել մեր հարազատների մահվան հանգամանքները, ինչպես նաև նրանց մահվանը հանգեցրած զինվորականների մեղքը, ինչու ոչ՝ նաև Գերագույն գլխավոր հրամանատարի»,- ընդգծեց Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կա ավելի քան 3000 փաստաբան և նրանցից 300-ը՝ յուրաքանչյուրը վերցնելով մեկ գործ, կարող են օգնել անհետ կորածների հարազատներին։
Արսեն Ղուկասյանը նշեց նաև, որ ուզում են Կառավարության անգործությունը վիճարկել Վարչական դատարանում, ստիպել, որպեսզի ի վերջո ասեն զոհվածների, գերեվարվածների ու անհետ կորածների ճշմարիտ թվերը։
Բացի այդ, հարազատները ցանկանում են իրավաբանների հետ քննարկել նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։
Պանորամա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.